Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը պաշտպան Մարսելոյի հետ։
Ֆուտբոլիստը պատրաստ էր աշխատավարձի զգալի կրճատման՝ ակումբում մնալու համար, սակայն մադրիդյան ակումբը մտադիր չէ պահել 33-ամյա բրազիլացուն, հայտնում է Defensa Central-ը։
Այս մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Պաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Մարսելոյի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 3 միլիոն եվրո։