ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել։ Սոցցանցերից մեկում տեսանյութը հրապարակել է արգենտինացի ֆուտբոլիստի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն։
«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն իր տան բակում ֆուտբոլային հանդիպում է կազմակերպել որդիների՝ Տյագոյի, Մատեոյի և Չիրոյի հետ։
«Թող երեխաները հաղթեն»,- գրել է Մեսսիի կինը՝ հրապարակելով տեսանյութը, որում 34-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում:
https://www.youtube.com/watch?v=sc6fGMemU7w&feature=emb_title