Պաշտոնական. Եղիշե Մելիքյանը՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական էջը։

Նրա ղեկավարությամբ գարնան առաջին ամսին անցկացրած 5 խաղում «Փյունիկը» վաստակել է 13 միավոր։ Մելիքյանն ամսվա մարզիչ է ընտրվել նաև անցյալ տարվա սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին։

Մարտին լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Արամ Ոսկանյանը («Ալաշկերտ», 4 խաղ՝ 10 միավոր) և Դմիտրի Գունկոն («Արարատ-Արմենիա», 5 խաղ՝ 7 միավոր)։