Պաշտոնական. Ուգո Ֆիրմինոն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոն ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը։

33-ամյա պորտուգալացին այս ամիս երևանյան ակումբի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

Մարտի լավագույն ֆուտբոլիլտի կոչմանը հավակնում էին նաև Ջոնաթան Դուարտեն  («Արարատ-Արմենիա», 3 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում), Արտակ Եդիգարյանը («Ալաշկերտ», 4 խաղ, 2 գոլ), Արթուր Միրանյանը («Ուրարտու», 4 խաղ, 1 գոլ) և Էդգար Մալաքյանը («Արարատ», 4 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում)։