Միլանյան ակումբները միացել են «Բենֆիկայի» առաջատարի համար պայքարին

«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը հայտնվել է Ա սերիայի թոփ ակումբների թիրախում, հայտնում է A Bola-ն։

Ըստ աղբյուրի՝ «Ինտերն» ու «Միլանը» մտադիր են առաջիկա ամռանը պայքարել հարձակվողի տրանսֆերի համար: Սակայն նշվում է, որ ինքը «Բենֆիկան» ուրուգվայցի ռմբարկուից չի բաժանվի 60 միլիոն եվրոյից պակաս գումարով։

22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև Պրեմիեր Լիգայի 3 ակումբ՝ «Արսենալը», «Թոթենհեմը» և «Վեսթ Հեմը», ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոն» ու «Բարսելոնան»:

Այս մրցաշրջանում Նունյեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 26 գոլի հեղինակ: