Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ԱԱ խաղերին

Աշխարհի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականն ապրիլի 1-12-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․

Դարպասապահներ

Անաստասիա Կլիմովա – «Թոմիրիս» (Ղազախստան)

Մարիամ Ցոլակյան – «Հայասա»

Մարիամ Նալբանդյան – «Նորավանք»

Պաշտպաններ

Կլաուդիա Չոլակյան – «Օլիմպիկ Սիդնեյ» (Ավստրալիա)

Սիդնի Վերմիլիոն – «Բլյու Հարթս» (ԱՄՆ)

Լիլի Ջեբեջյան – «Նյու Յորք» (ԱՄՆ)

Նորա Եղյան – «Հերոսկիպու Լեյդիս» (Կիպրոս)

Քրիստինե Ալեքսանյան – «Ժիլստրոյ-1» (Ուկրաինա)

Դիանա Գրիգորյան – «Հայասա»

Լիանա Ղազարյան – «Հայասա»

Մարիա Սախինովա – «Փյունիկ»

Անի Ղուկասյան – «Փյունիկ»

Անյուտա Գալստյան – «Փյունիկ»

Արմինե Խաչատրյան – «Նորավանք»

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին – «Կաստելյոն» (Իսպանիա)

Անի Կարապետյան – «Հերոսկիպու Լեյդիս» (Կիպրոս)

Հեղինե Չոփիկյան – «Դոքսա» (Կիպրոս)

Լուիզա Ղազարյան – «Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան – «Փյունիկ»

Աննա Դալլաքյան – «Հայասա»

Հարձակվողներ

Պայծառ Ասատրյան – «Փյունիկ»

Օքսաննա Պիզլովա – «Փյունիկ»

Նայիրի Դեր-Մեգերդիչյան – «Փյունիկ»

Նենսի Ավեսյան – ԱՄՆ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 5-ին կմեկնի լեհական Գդինյա քաղաք, որտեղ ապրիլի 7-ին ուժերը կչափի Լեհաստանի ազգային հավաքականի հետ։

Ապրիլի 12-ին արդեն Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում մեր ազգային հավաքականը կհյուրընկալի Ալբանիայի հավաքականին։