«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Բրունու Ֆերնանդեշի հետ նոր պայմանագիր կնքելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսը և ենթադրում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգում, հաղորդում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։

27-ամյա խաղացողն անգլիական ակումբ է տեղափոխվել «Սպորտինգից» 2020 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր պորտուգալացին թիմի կազմում անցկացրել է 117 հանդիպում՝ դառնալով 49 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆերնանդեշը 2 անգամ արժանացել է Սըր Մեթ Բասբիի մրցանակին, որը շնորհվում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողին՝ ակումբի երկրպագուների քվեարկության միջոցով։

https://twitter.com/ManUtd/status/1509817922876850198