Պրեմիեր Լիգայի ակումբը մտադիր է «Ասթոն Վիլայի» ձեռքից փախցնել Ֆիլիպե Կոուտինյոյին

«Նյուքասլը» հետաքրքրված է կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ «կաչաղակները» ցանկանում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստին «փախցնել» «Ասթոն Վիլայի» ձեռքից: Բիրմինգհեմյան ակումբն իրավունք ունի բրազիլացու տրանսֆերը «Բարսելոնայից» գնել 40 միլիոն եվրոյով, սակայն «Նյուքասլը» պատրաստ է ավելին վճարել։

«Բարսան» ընդունում է, որ «Ասթոն Վիլան» առաջնահերթություն ունի, սակայն կատալոնական ակումբը զեղչեր չի անի և չի նվազեցնի գնման գումարը։

Նշվում է, որ Կոուտինյոն կցանկանար տեղափոխվել ուժեղ սպորտային նախագիծ, որտեղ կարող է տիտղոսներ նվաճել և պայքարել մրցաշարային աղյուսակի բարձր հորիզոնականների համար։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: