Հարձակվող Էդինսոն Կավանին կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Ուրուգվայցի ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ, այդ պատճառով 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։
«Բոկա Խունիորսը» հետաքրքրված է Կավանիի ծառայություններով: 35-ամյա հարձակվողը ցանկանում է միանալ արգենտինական ակումբին՝ Հարավային Ամերիկայում իր ընտանիքին ավելի մոտ գտնվելու համար։