«Նապոլիի» մարզական տնօրեն Կրստիանո Ջինտոլին արձագանքել է այն տեղեկատվությանը, որ Բաթումիի «Դինամոյի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, ով մինչև 2022 թվականի ամառը կասեցրել է պայմանագիրը «Ռուբինի» հետ, կարող է կարիերան շարունակել նեապոլիտանական ակումբում։
«Դրանք շշուկներ են: Կվարացխելիան ներառված չէ մեր ծրագրերի մեջ»,- «Նապոլիի» մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում Sport24.ru-ն:
Կվարացխելիայի պայմանագիրը «Ռուբինի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Սակայն ՖԻՖԱ-ի թույլտվությամբ մարտին վրացին կասեցրել է համաձայնագիրը ռուսական ակումբի հետ, որից հետո միացել է Բաթումիի «Դինամոյին»։