Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն կառույցի 72-րդ համագումարի ժամանակ խոսել է աշխարհի առաջնությունը 2 տարին մեկ անգամ անցկացնելու գաղափարի մասին։
«ՖԻՖԱ-ն չի առաջարկել աշխարհի առաջնությունն անցկացնել 2 տարին մեկ անգամ։ ՖԻՖԱ-ի Կոնգրեսի վերջին նիստին ղեկավարությանը խնդրել են ուսումնասիրել նման ցիկլի կենսունակությունը, ինչպես նաև կանացի ֆուտբոլի հետ կապված նախագծերը։ Դա արեց ֆեդերացիայի վարչակազմը՝ Արսեն Վենգերի գլխավորությամբ»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:
Աշխարհի առաջնությունն այժմ անցկացվում է 4 տարին մեկ անգամ։ Առաջիկա մրցաշարը կկայանա 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը՝ Քաթարում։