«Արսենալի» ևս մեկ ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում, հայտնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ կատալոնական ակումբը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիացու հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։ Այդ պատճառով «զինագործները» դիտարկում են 30-ամյա խաղացողի հետ մեկ տարի ժամկետով նոր համաձայնագիր ստորագրելու տարբերակը՝ այն երկարաձգելու հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ Լյակազետը ստացավ «Արսենալում» ավագի թևկապն այն բանից հետո, երբ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը հեռացվեց թիմի կազմից: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում մասնակցած 23 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: