Իտալական թոփ ակումբը կապ է հաստատել Գարեթ Բեյլի գործակալի հետ

«Միլանի» ներկայացուցիչ Պաոլո Մալդինին կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալի հետ՝ պարզելու համար առաջիկայում նրա ծրագրերը։ Լրագրող Ռուդի Գալետտիի հաղորդմամբ՝ վերջին օրերին Մալդինին հարցում է ուղարկել Բեյլի շրջապատին, որպեսզի տեղեկանա ուելսցու ֆինանսականմ պահանջներից և հաջորդ մրցաշրջանի համար նրա մտադրություններից:

32-ամյա խաղացողի պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է մրցաշրջանի վերջում, և քիչ հավանական է, որ կողմերը նոր համաձայնագիր կկնքեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլը պատրաստ է վերադառնալ հայրենիք և կարճաժամկետ պայմանագիր կնքել Չեմփիոնշիփում հանդես եկող «Քարդիֆ Սիթիի» հետ: