Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն ֆուտբոլիստի՝ գործակալը և խորթ եղբայրը՝ Բարսելոնայի ռեստորաններից մեկում հանդիպել են «Բլաուգրանասի» մարզական տնօրեն Մատեու Ալեմանիի և նրա տեղակալ Ժորդի Կրոյֆի հետ։

Հաղորդվում է, որ հանդիպումը տևել է երեք ժամ, որի ընթացքում քննարկվել է Ռյուդիգերի հնարավոր տեղափոխությունն այս ամառ:

Գործարքի ֆինանսական պայմանները հայտնի չեն: