«Չելսին» մտադիր է թիմ վերադարձնել իր նախկին հարձակվողին

«Չելսին» մտադիր է վերադարձնել հարձակվող Թեմմի Աբրահամին, հայտնում է Tutto Mercato Web-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնցիները հարձակվող են փնտրում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմը կարող են լքել Տիմո Վերներն ու Ռոմելու Լուկակուն։

Նշենք, որ «Ռոմայի» հարձակվողով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: «Ռոման» իր հերթին չի շտապում բաժանվել Աբրահամից։

2021/22 մրցաշրջանում «Չելսիի» սանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում Իտալիայի առաջնությունում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։