«Բորուսիայի» տնօրեն. «Եթե «Ման. Սիթին» հրավիրի Հոլանդին, մենք չենք կարող մրցակցել նրանց հետ»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ասել է, որ ակումբի համար դժվար կլինի պահել հարձակվող Էրլինգ Հոլանդին, եթե «Մանչեսթեր Սիթին» փորձի ձեռք բերել նորվեգացու տրանսֆերը։ Նրա խոսքով՝ դորտմունդցիները չեն կարողանա մրցակցել անգլիական ակումբի հետ՝ ֆինանսական պայմանների առումով։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Սիթին» 21-ամյա ռմբարկուին առաջարկել է պայմանագիր, որը նրան կդարձնի Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«Այս պահին խաղացողի ներկայացուցիչներից կողմից մենք կոնկրետ ոչինչ չգիտենք, և ոչ ոք մեզ հետ կապ չի հաստատել: Այնուամենայնիվ, մենք չենք կարողանա ֆինանսական տեսանկյունից մրցակցել, եթե «Մանչեսթեր Սիթին» դիմի Հոլանդի տրանսֆերի հարցով»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը: