Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հայտարարությունը՝ Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում կրած ծանր պարտությունից հետո

Երեկ՝ Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում կրած ծանր պարտությունից հետո, ՀՖՖ-ն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է.

Հարգելի երկրպագուներ,

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում:

Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:
Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:

Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն,  հավաքականի ֆուտբոլիստները և  մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:

Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար:

Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:
Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին: