Ժոան Լապորտան խոսել է, «Լիդսի» հարձակվող Ռաֆինյայի տրանսֆերի շուրջ տարվող բանակցությունների ընթացքի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե ինչպես են ընթանում բանակցությունները «Լիդսի» հարձակվող Ռաֆինյայի գործակալի հետ։

«Ճիշտ է, Ռաֆինյան այն ֆուտբոլիստն է, ում ցանկանում ենք տեսնել մեր թիմում: Ճիշտ է նաև, որ նրա գործակալը Դեկուն է, ում հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա նախկինում եղել է ակումբի մի մասը, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ Դեկոն այս տեղափոխությանը նպաստում է ոչ հանուն փողի, ակումբը նրան ոչ մի ցենտ չի վճարի»,- նախագահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռաֆինյան «Լիդսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

25-ամյա բրազիլացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։