«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե ինչպես են ընթանում բանակցությունները «Լիդսի» հարձակվող Ռաֆինյայի գործակալի հետ։
«Ճիշտ է, Ռաֆինյան այն ֆուտբոլիստն է, ում ցանկանում ենք տեսնել մեր թիմում: Ճիշտ է նաև, որ նրա գործակալը Դեկուն է, ում հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Նա նախկինում եղել է ակումբի մի մասը, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ Դեկոն այս տեղափոխությանը նպաստում է ոչ հանուն փողի, ակումբը նրան ոչ մի ցենտ չի վճարի»,- նախագահի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռաֆինյան «Լիդսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
25-ամյա բրազիլացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։