Տորգան Ազար. «Ես թոփ ակումբում եմ խաղում և չգիտեմ, թե ինչու պետք է հեռանամ «Բորուսիայից»»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Տորգան Ազարը հերքել է գերմանական ակումբից հեռանալու իր մտադրության մասին լուրերը։

«Դա սուտ տեղեկություն է։ Չգիտեմ, թե ինչու պետք է հեռանամ «Բորուսիայից»: Ես թոփ ակումբում եմ, որը խաղում է Չեմպիոնների Լիգայում, և որտեղ ես պարբերաբար խաղադաշտ եմ դուրս գալիս:

Նորմալ է, որ թիմում մրցակցություն կա։ Բացի այդ, ես շատ վնասվածքներ ունեի: Այս պահին ես չեմ մտածում նոր թիմ գտնելու մասին»,- Ազարի խոսքերն է մեջբերում Voetbal Nieuws-ը:

28-ամյա բելգիացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին «Բորուսիայի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։