Հայտնի է, թե ով է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու ֆավորիտ թեկնածուն

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը տպավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը տված հարցազրույցի ժամանակ, հայտնում է The Times-ը:

Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի մասնագետն անգլիական ակումբի գլխավոր մարզիչ դառնալու գլխավոր հավակնորդն է:

Նշվում է, որ մանկունիանցիների ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի հաջորդ գլխավոր մարզիչը թիմին խաղային ինքնություն հաղորդի, ինչը 52-ամյա մասնագետին առավելություն է տալիս մյուս թեկնածուների ֆոնին։

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» դիտարկում են նաև ՊՍԺ-ն գլխավորող Մաուրիսիո Պոչետինոյի, «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի և Լուիս Էնրիկեի (Իսպանիայի հավաքական) թեկնածությունները: