«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը տպավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը տված հարցազրույցի ժամանակ, հայտնում է The Times-ը:
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի մասնագետն անգլիական ակումբի գլխավոր մարզիչ դառնալու գլխավոր հավակնորդն է:
Նշվում է, որ մանկունիանցիների ղեկավարությունը ցանկանում է, որպեսզի հաջորդ գլխավոր մարզիչը թիմին խաղային ինքնություն հաղորդի, ինչը 52-ամյա մասնագետին առավելություն է տալիս մյուս թեկնածուների ֆոնին։
Հիշեցնենք, որ «կարմիր սատանաները» դիտարկում են նաև ՊՍԺ-ն գլխավորող Մաուրիսիո Պոչետինոյի, «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի և Լուիս Էնրիկեի (Իսպանիայի հավաքական) թեկնածությունները: