Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմ վերադարձնել «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստին

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է վերադառնալ «Ռոմա»:

Calciomercato-ի փոխանցմամբ՝ Ջալլորոսիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է ցանկանում տեսնել նրան թիմում։

Հաղորդվում է, որ Հռոմեական ակումբի գործադիր տնօրեն Տիագո Պինտան արդեն մեկնել է Փարիզ բանակցելու:

Պարեդեսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։

2021/22 մրցաշրջանում արգենտինացին փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։