«Մանչեսթեր Յունայթեդի» մտահոգիչ վիճակագրությունը՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին տարիներին անհաջող է հանդես գալիս Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում։

Հիշեցնենք, որ երեկ Մարզիչ Ռալֆ Ռանգնիկի թիմը 1/8 եզրափակիչում պարտվեց Մադրիդի «Ատլետիկոյին» (0:1, առաջին խաղը՝ 1:1) և ավարտեց ելույթը մրցաշարում։

2011/12 մրցաշրջանից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդը» միայն երկու անգամ է հասել ՉԼ քառորդ եզրափակիչ։

Այդ ընթացքում ակումբը երեք անգամ դուրս է եկել 1/8 եզրափակիչ, մեկ անգամ դուրս չի եկել խմբից, կամ ընդհանրապես չի նվաճել մրցաշարի ուղեգիր։