Դիեգո Սիմեոնե. ««Ատլետիկոյի» բոլոր ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրին, չկա մեկը, ով լավ չաշխատեր»

Դիեգո Սիմեոնեն խոսել է «Ատլետիկոյի» հաղթանակի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:

«Ես գոհ եմ։ Մենք քրտնաջան աշխատում ենք հաջողակ լինելու համար:

Մենք մրցունակ թիմ էինք, չէինք ամաչում պաշտպանությունից խաղալուց և հասկանում էինք, թե ինչպես պետք է գործել հարձակման անցնելիս։

Խփած գոլը մեզ վստահություն ներշնչեց, մենք առաջ անցանք հաշվի մեջ, իսկ երկրորդ խաղակեսում կատարեցինք փայլուն թիմային աշխատանք՝ և ես շատ գոհ եմ դրանից։

«Ատլետիկոյի» բոլոր ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրին, չկա մեկը, ով լավ չաշխատեր»,- ասել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը: