«ՄՅու»-ն առաջինն ԱՊԼ-ի պատմության մեջ 400 հաղթանակ տարավ տնային խաղերում

Նախօրեին կայացավ Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի հանդիպումը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով ջախջախեց «Թոթենհեմին»: Մանկունիանցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Տնային այս հաղթանակը «կարմիր սատանաների» համար 400-րդն էր ԱՊԼ-ում: «Յունայթեդը» դարձավ մրցաշարի պատմության առաջին ակումբը, որը հասել է այդ ցուցանիշին (OptaSports):

Հատկանշական է, որ «ՄՅու»-ն 400 հաղթանակներից 23-ը տարել է «Թոթենհեմի» նկատմամբ: Սա Պրեմիեր Լիգայում մեկ կոնկրետ թիմի կողմից մյուսի նկատմամբ տնային հաղթանակների ամենամեծ թիվն է: