Նեյմարը հերքել է Ջանլուիջի Դոնարումայի հետ կոնֆլիկտի մասին լուրերը (լուսանկար)

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հերքել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից (1:3) հետո դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ կոնֆլիկտի մասին լուրերը։

ԶԼՄ-ները հայտնում էին, որ բրազիլացին ու իտալացին խաղից հետո ընդհարվել են՝ միմյանց մեղադրելով հանդիպման ընթացքում թույլ տված սխալների համար։

Instagram-ի Stories բաժնում Նեյմարը հրապարակել է Դոնարումայի հետ կոնֆլիկտի մասին հոդվածի սքրինշոթը և դրան կցել դարպասապահի հետ նամակագրության սքրինշոթը։

Ջանլուիջին Նեյմարին ուղարկել է կոնֆլիկտի մասին հրապարակման հղումը և գրել. «Բարև, Նեյ: Ես ափսոսում եմ երեկվա համար: Բայց նման լուրերն անընդունելի են»։ Նեյմարը պատասխանել է. «Ընկեր, նման բաներ պատահում են ֆուտբոլում: Մենք թիմ ենք և մենք քո հետ ենք։ Դու դեռ շատ երիտասարդ ես և շատ տիտղոսներ ես նվաճելու»: