«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագրերը թիմի երկու ֆուտբոլիստնների հետ

«Բավարիան» մտադիր է երկարաձգել պայմանագրերը կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի և պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ, հայտնում է Bayern & Germany-ն։

Աղբյուրի համաձայն, «Բավարիան» այս ֆուտբոլիստներին անփոխարինելի է համարում թիմի ապագայի համար։

Այդ կապակցությամբ մյունխենյան ակումբը նոր պայմանագրեր կառաջարկի թե՛ Մուսիալեին, թե՛ Դևիսին։

Բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա օրերին: