Դիմիտար Բերբատով. «Մագուայրի սխալները վնասում են թիմը ղեկավարելու նրա կարողությանը»

«Մանչեսթեր Յունայթեդի» երբեմնի հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է «կարմիր սատանաների» ավագ Հարի Մագուայրի մասին:

««Յունայթեդում» ես խաղացել եմ իսկական առաջատարների հետ, ինչպիսիք են Վիդիչը և Ռունին։ Երբ թիմում ամեն ինչ սխալ է ընթանում, բոլորը մատնանշում են ավագին:

Մագուայրը կարող է ավելի լավ խաղալ: Նա գիտի դա։ Նրա սխալները վնասում են թիմը ղեկավարելու նրա կարողությանը: Նա պետք է աշխատի ճիշտ դիրք ընտրելու և որոշումների կայացման վրա:

Հեշտ չէ ճնշման տակ լինել, բայց ես անցել եմ դրա միջով, սա է թոփ ակումբներում խաղալու էությունը: Դա աշխատանքի մի մասն է:

Ռանգնիկը կարող է միջամտել։ Միգուցե, նա պետք է ընդմիջում տա Մագուայրին և մեկ ուրիշին հնարավորություն ընձեռի»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը։