«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի մասին։
«Ես միշտ խորհուրդ եմ տվել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գնել ֆուտբոլային ակումբներ, առաջին տարում ներդնել 500 միլիոն ֆունտ և գնել ճիշտ ֆուտբոլիստների՝ ամեն տարի 100 միլիոն ֆունտ ստերլինգ ներդնելու փոխարեն: Այդ ժամանակ դուք կունենաք թիմ: Աբրամովիչը կարողացավ դա անել և նա դա արեց շատ լավ։ Այսօր, կարծում եմ, ակումբը լավ է կառավարվում և պահում է իր բարձր մակարդակը։
Նա արագ հասկացավ, թե ինչ է պետք անել, և ակումբի ղեկին նշանակեց կոմպետենտ մարդկանց, ովքեր իրենց գործը շատ լավ են անում։ Աբրամովիչը «Չելսիին» հասցրեց չափազանց բարձր մակարդակի։ Ես իսկապես հարգում եմ այն ամենը, ինչ նա արել է»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: