Կևին դե Բրույնե. «Այդ մրցաշարում հաղթելն ինձ համար ավելի կարևոր է»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ԱՊԼ-ի տիտղոսը կգերադասի Չեմպիոնների Լիգայում հաղթանակից։

«Եթե պետք է ընտրել, ապա ես կնախընտրեմ Պրեմիեր Լիգան։ Այն ցույց է տալիս խաղացողի կայունությունը և այն, ինչ դու արել ես ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Չեմպիոնների Լիգայում պետք է կարգին լինել միայն որոշակի պահերի։ Համեմատ առաջնության հետ, որն ավելի շատ խաղեր ունի, Չեմպիոնների Լիգան նման է վիճակախաղի։

Արդյոք իմ անձնական ձեռքբերումներն ավելի մեծ կլինեի՞ն, եթե, օրինակ, նախորդ տարի հաղթեինք Չեմպիոնների Լիգայում։ Ինձ համար՝ որպես խաղացողի՝ ոչ: Կան ֆուտբոլի լեգենդներ, ովքեր չեն հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Կարիերայիս ավարտին ես չեմ ափսոսա այն բանի համար, ինչի չեմ հասել»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։