Գոնսալո Իգուաին. «Կարիերաս ավարտելուց հետո հեռու կլինեմ ֆուտբոլից, այն կեղտոտ ոլորտ է»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը խոսել է իր ապագայի մասին:

«Երբ ավարտեմ կարիերաս, հեռու կլինեմ ֆուտբոլից: Շատ հեռու: Ես կվայելեմ խաղը, մինչև կշարունակեմ կարիերաս, բայց հետո նույնիսկ չեմ ցանկանա մոտենալ նրան։ Այն շատ կեղտոտ ոլորտ է։ Սա ցավ կամ հիասթափություն չէ, բայց ես զգում եմ, որ դա այն աշխարհը չէ, որտեղ ես ուզում եմ լինել: Խաղացողը մեկանգամյա օգտագործման շիշ է: Նրան դատարկում են, հետո նրա վրայով անցնում ու դուրս շպրտում: Ֆուտբոլիստն այլևս գոյություն չունի, քեզ չեն հիշում:

Երբ ավելի լավ ես ճանաչում այս ոլորտը, բախվում ես չարության, նախանձի, խանդի…: Ես արդեն ունեմ ամենակարևորը՝ կին ու դուստր»,- Իգուաինի խոսքերն է մեջբերում Marca-ն։