Սերխիո Ռամոսը ամեն ինչ անում է Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպմանը մասնակցելու համար

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Ֆուտբոլիստը ինտենսիվ մարզվում է, որպեսզի  հասցնի վերականգնվել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը մասնակցելու համար։

Այս մասին գրում է լրագրող Ադրիեն Գրենյեն Twitter-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռամոսի համար դժվար կլինի վերականգնվելը, սակայն դա հնարավոր է։