Կուման. «Մեսսիի հեռանալուց անմիջապես հետո «Բարսան» 55 միլիոն եվրոյով խաղացող է գնում»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է կատալոնական ակումբից Լիոնել Մեսսիի հեռանալու մասին:

«Ղեկավարությունը պնդում էր, որ ես համաձայն եմ որոշ խաղացողների հեռանալուն: Ասում էին, որ պետք է ֆինանսները կարգի բերել։

Բայց երբ տեսնում ես, որ նրանք ինչ-որ մեկին գնում են 55 միլիոն եվրոյով՝ Լիոնել Մեսսիի հեռանալուց անմիջապես հետո, մտածում ես՝ արդյոք այնտեղ ինչ-որ բան է փոխվել: Ինչու՞ պետք է Մեսսին հեռանար»- ասել է հոլանդացի մարզիչը Algemeen Dagblad-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ այս ձմռանը «Բարսան» 55 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթիից» գնեց վինգեր Ֆերան Տորեսի տրանսֆերը: