«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով որպես փորձագետ է աշխատում բրիտանական հեռուստատեսությունում, խոսել է «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին։
«Չեմ կարծում, որ Կոնտեն կմնա «Թոթենհեմում»: Այս մասին կարելի է դատել՝ նայելով լրատվամիջոցների արձագանքին։
Ես շատ կզարմանամ, եթե նա մնա ակումբում», – Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: