«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը բաց կթողնի ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղը

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը վնասվածք է ստացել, հայտնում է լրագրող Սերխի Վալենտինը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գերմանացու մոտ ախտորոշվել է ծնկաջլի վնասվածք:

Գերմանացին ամենայն հավանականությամբ, չի հասցնի վերականգնվել մինչև Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղը:

Նրա վերականգնման ժամկետները չեն նշվում: