Պրեմիեր Լիգան առաջիկա տուրում ակցիա կանցկացնի ի աջակցություն Ուկրաինայի

Անգլիայի Պրեմիեր Լիգան առաջիկա տուրում ակցիա կանցկացնի՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

Մրցաշարի բոլոր թիմերի ավագները խաղադաշտ դուրս կգան Ուկրաինայի դրոշի գույներով հատուկ թևկապներով: 

Երկրպագուներին կոչ են արել միանալ ֆուտբոլիստներին, մարզիչներին և մրցավարներին «մտածելու և համերաշխության պահի համար»:

Բացի այդ, ԱՊԼ-ն կփոխի սոցիալական ցանցերում իր էջերի լուսանկարը՝ ֆոնը կլինի Ուկրաինայի դրոշի գույներով։