Մարսելինո. ««Ատլետիկն» ամեն ինչ արեց՝ եզրափակիչ դուրս գալու համար»

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիան Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Վալենսիայից» կրած պարտությունից հետո ասել է, որ հպարտանում է իր խաղացողներով։

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել «Վալենսիային»: Հավասար դիմակայություն էր, բայց առաջին հանդիպմանը մենք լավ մակարդակով չխաղացինք, ինչի համար թանկ վճարեցինք։ Գեդեշի հիանալի գոլը վճռեց ելքը: Նա ամենակարևոր խաղացողն էր։

Մենք ամեն ինչ արեցինք եզրափակիչ դուրս գալու համար։ Կցանկանայինք, որ եզրափակիչը լիներ երկրպագուների հետ տրիբունաներում։ Այժմ մենք խնդրում ենք նրանց շարունակել աջակցել մեզ»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում Football Espana -ն։