ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։
23-ամյա ռմբարկուի գործող համաձայնագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ ավարտվում է այս ամառ։ Սպասվում է, որ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո ֆրանսիացին կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որի հետ ՊՍԺ-ն խաղում է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում։
«Չեմ կարող ասել, թե պայմանագիրը երկարաձգելու ինչ շանսեր կան, բայց կան։ Քանի դեռ ստորագրված չէ, մենք ամեն հնարավոր բան կփորձենք անել՝ նրան պահելու համար։ Չեմ կարծում, թե որոշումը կախված կլինի «Ռեալի» հետ պատասխան խաղի արդյունքից»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը: