Կոնտեի հեռանալու դեպքում Քեյնը ևս կարող է լքել «Թոթենհեմը»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է որոշել հեռանալ ակումբից, եթե թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշի թողնել իր զբաղեցրած պաշտոնը:

The Express-ը պնդում է, որ անգլիացի ֆուտբոլիստն ուրախ էր իտալացի մասնագետի նշանակմամբ, սակայն Կոնտեի՝ օրերս տված հարցազրույցը «Բարնլիից» կրած պարտությունից (1:0) հետո, որում մարզիչը կասկածներ ուներ իր արդյունավետության վերաբերյալ, կարող է ստիպել Քեյնին նորից մտածել հեռանալու մասին:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 28-ամյա խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է։ Քեյնի պայմանագիրը «խցանների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։