Դոմենիկո Տեդեսկո. «Հպարտ եմ «Լայպցիգով»»

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն ամփոփել է Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի «Ռեալ Սոսյեդադի» դեմ պատասխան խաղի արդյունքը (3:1, առաջին խաղը՝ 2:2):

«Առաջին խաղում ոչ-ոքիից հետո այստեղ նման մթնոլորտը հեշտ չէ ոչ մի թիմի համար: Երկրպագուները իսկապես ոգևորեցին «Ռեալ Սոսյեդադին»: Ես հպարտ եմ այս ​​թիմով, որը դիմակայեց այս ճնշմանը։ Մենք համբերատար մնացինք և փոքր-ինչ ավելի հասուն ենք դարձել», – գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Հավելենք, որ 1/8 եզրափակչում «Լայպցիգի» մրցակիցը Տեդեսկոյի գլխավորած նախկին ակումբն է՝ Մոսկվայի «Սպարտակը»: