Ժորդի Ալբա. «Եթե շարունակենք այսպես խաղալ, մեծ արդյունքներ կլինեն»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիին» հաղթելուց (4:2)  հետո նշել է, որ թիմը գերազանց խաղաց։

«Կարծում եմ՝ մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Մենք լավ խաղերի ու արդյունքների ալիքի վրա ենք։ Վերջնական արդյունքում շատ գոլ բաց թողեցինք, բայց պետք է ուրախ լինենք, որ առաջ ենք շարժվում:

Դրանք հիանալի 4 գոլեր էին: Եթե շարունակենք այսպես խաղալ, ապա արդյունքները կլինեն»,- Ալբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հավելենք, որ 1/8 եզրափակչում կատալոնացիների մրցակիցը թուրքական «Գալաթասարայն» է: