Գաել Կլիշի. «Գվարդիոլան 10 ամսվա ընթացքում փոխեց ֆուտբոլի մասին իմ պատկերացումը»

«Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» նախկին պաշտպան Գաել Կլիշին բարձր է գնահատել Պեպ Գվարդիոլայի մարզչական որակները, ում գլխավորությամբ խաղացել է մանչեսթերյան ակումբում:

«Գվարդիոլան 10 ամսվա ընթացքում փոխեց ֆուտբոլի մասին իմ պատկերացումը: Դա հասկանալու համար պետք է ինքդ զգաս այդ ամենը։

Նա շատ բծախնդիր մարդ է։ Գվարդիոլան իր մեջ մարմնավորում է այն խոսքերը, որ խաղը կախված է մանրուքներից։ Նա չափազանց բծախնդիր է, շաբաթը 7 օր ուշադրություն է դարձնում մանրուքներին։

Եվ նա թույլ է տալիս յուրաքանչյուր խաղացողի ավելի լավը դառնալ»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Blick-ը: