Տեն Հագը կարծում է, որ «Այաքսը» կարող էր ավելի շատ գոլ խփել «Բենֆիկային»

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» հետ ոչ-ոքին (2:2):

«Այդպիսի խաղից հետո դու խառը զգացողություններ ունես։ Սա մի կողմից լավ արդյունք է, մյուս կողմից՝ մենք բաց թողեցինք հաղթանակը։ 2-3 շատ լավ գոլային պահ չկարողացանք իրացնել։ Ալվարեսը, Գրավենբերխը և Անտոնին պետք է գոլ խփեին, բայց արդյունքում մենք գոլ բաց թողեցինք անկյունայինից հետո: «Բենֆիկայի» երկրորդ գոլն ընդհանրապես պարտադիր չէր»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Պատասխան խաղը կկայանա Ամստերդամում՝ մարտի 15-ին։