«Այաքսի» ավագ Դուշան Տադիչը դժգոհ է մնացել «Բենֆիկայի» դեմ խաղի արդյունքից

«Այաքսի» ավագ Դուշան Տադիչը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայի» հետ ոչ-ոքիից (2:2) հետո խոստովանել է, որ դժգոհ է։ Խաղը կայացել էր Լիսաբոնում:

«Ես գոհ չեմ։ Յուրաքանչյուր գոլ կարևոր է, լավ է, որ 2 գոլ խփեցինք։ Երկրորդ խաղակեսում մենք պետք է ավելի վտանգավոր պահեր ստեղծեինք։ «Բենֆիկայի» դեմ միշտ դժվար է խաղալ, հատկապես նրանց մարզադաշտում։ Ամստերդամում մեր մարզադաշտը լեփ-լեցուն կլինի, մենք գիտենք, որ ի զորու ենք հաղթել»,- Տադիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա Հոլանդիայում՝ մարտի 15-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: