Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ատլետիկո» – «Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպումը։ Խաղը տեղի ունեցավ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Հանդիպման հաշիվն արդեն բացվեց 7-րդ րոպեին, Ռենան Լոդիի փոխանցումից հետո Ժոաու Ֆելիշը գրավեց մանկունիանցիների դարպասը։
«Ատլետիկոյի» հարձակվողը դարձավ առաջին պորտուգալացին, ով 2018 թվականից ի վեր Չեմպիոնների Լիգայում գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այնժամ «Յուվենտուսում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուն գրավել էր «կարմիր սատանաների» դարպասը (1:2) խմբային փուլի 4-րդ տուրի խաղում։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին Մանչեսթերում։