Թոմաս Տուխել. «Կանտեն հսկայական ազդեցություն ունի թիմի խաղի վրա»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հիացած է Նգոլո Կանտեի խաղով՝ ով լավագույնն է ճանաչվել, Չեմպիոնների Լիգայի «Լիլի» դեմ խաղում:

«Մենք շատ աշխատեցինք, որպեսզի հաղթենք, «Լիլը» ուժեղ մրցակից է:

Ես շատ գոհ եմ Կանտեի խաղից, վերջին խաղերում նա դժվարություններ ուներ, բայց այսօր լավ հանդես եկավ, անմիջապես երևաց նրա ազդեցությունը խաղի վրա:

Նա հսկայական ազդեցություն ունի թիմի խաղի վրա»,- ասել է Տուխելը: