Դուշան Վլահովիչ. «Իմ երազանքն իրականացավ «Յուվենտուսում», բայց ես երջանիկ չեմ»

Դուշան Վլահովիչը դժգոհ է Չեմպիոնների Լիգայում իր նորամուտից՝ չնայած վաղաժամ խփած գոլին:

«Յուվենտուսի» հարձակվողը, ով 32-րդ վայրկյանին գոլի հեղինակ դարձավ «Վիլյառեալի» դեմ 1/8 եզրափակիչ խաղում (1:1), հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով.

«Իմ երազանքն իրականացավ «Յուվենտուսում», բայց ես երջանիկ չեմ, քանի որ մենք չհաղթեցինք, թեև բոլորը ցանկանում էին հաղթել:

Կարծում եմ՝ արեցինք այն, ինչ պլանավորել էինք, բայց, իհարկե, շատ բան կախված է նաև մրցակցից»,- ասել է Վլահովիչը։