«Ատլետիկոյի» առաջատար կիսապաշտպանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում (3:0), հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։

30-ամյա իսպանացին բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ նա ազդրի մկանային վնասվածք ունի։

Կիսապաշտպանը ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական մարզումների կուրս կանցնի։

Այսպիսով, Կոկեն բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը։