Կովաչիչ. «Ինձ միշտ պակասում էր մարզիչների վստահությունը, բայց Տուխելը փոխեց ամեն ինչ»

«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելի գլխավորությամբ աշխատելու մասին։

«Չելսիում ես ունեցել եմ լավ և վատ պահեր, ինչպես ցանկացած ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստ, բայց երբ Տուխելը դարձավ «Չելսիի» գլխավոր մարզիչ, ամեն ինչ շատ փոխվեց:

Հիմա ինձ ամեն ինչ հարմար է՝ և՛ խաղի ոճը, և՛ այն, թե ինչպես ենք մարզվում։

Միգուցե նախորդ ակումբներում մարզիչներն ինձ չէին վստահում, ես միշտ մարզիչների վստահության պակաս էի զգում, և վերջապես դա ստացա «Չելսիում» Տուխելից:

Նա ինձ շատ է վստահում, ես անընդհատ խաղում եմ, և ինձ մոտ ամեն ինչ ստացվում է:

Ես սիրում եմ քաղաքն ու ակումբը և ամեն կերպ առաջադիմում եմ»,- Կովաչիչի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը։